Поиск по сайту:

Вторник 26 Сентебря 2017 года

Зачислите меня...
Наши реквизиты
Проекты организации
Вековая дружба
Мы любим шутить
Кухня - рецепты Сюника
Наше творчество
Обратная связь
Контакты
 

 

    День диаспоры в Горисе

    Diaspora Day in Goris

    Yerevan

    Come celebrate Diaspora day with us in Goris, Armenia!!! Goris is often a neglected small city in Armenia, and almost non-existent when it comes to Diaspora-Armenia relations. Come strengthen the bridge, and at the same time, have some fun!!! Friday March 13, 2015 10:00 pm Dinner at a local restaurant. If you are coming to Goris on Friday, please let me know. Saturday March 14, 2015 11:00 am - 12:00 pm - Picnic at a local cave 12:00 pm - ...Leggi tutto

    Սփյուռքի օր Գորիսում

    Մարտի 14-ին Գորիսի քաղաքային զբոսայգում անցկացվեց «Հայրենիք-Սփյուռք կապերի օր Գորիսում» միջոցառումը, որին հրավիրված էին աշխարհի տարբեր երկրների՝ Իսրայել, Հորդանան, Ուրուգվայ, Ավստրալիա, Արգենտինա, Անգլիա, ԱՄՆ եւ այլն, սփյուռքահայ երիտասրադներ: Նախաձեռնությանն նպատակ էր ամրապնդել հայրենիք-սփյուռք կապերը, հյուրերին ծանոթացնել Գորիսի պատմությանն ու մշակույթին։

    «Միջոցառումն ունի ճանաչողական բնույթ: Ֆեյսբուք սոցիալական ցանցով իմ սփյուռքահայ ընկերներին հրավիրեցի Գորիս, որպեսզի զբոսաշրջության կենտրոն դառնալու հավակնություն ունեցող քաղաքը ճանաչելի դառնա տարբեր երկրներում: Այստեղ բնությունը շատ սիրուն է ու տարբերվում է այլ բնակավայրերից»,-ասում է նախաձեռնության հեղինակ, ամերիկահայ Սերոբ Աբրահամյանը, ով այժմ աշխատում է «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի Գորիսի մասնաճյուղում:Նա պատմում է, որ ամիսներ շարունակ ապրելով Գորիսում, համոզվել է, որ իր գեղատեսիլ բնությամբ Գորիսը կարող է շատերին հմայել և, որ Հայաստանը չի սահմանափակվում մայրաքաղաք Երևանով: Սփյուռքահայ երիտասարդները, որնց թիվը հասնում էր մոտ 70-ի, ունեին ամենտարբեր մասնագիտություններ՝ քաղաքագետներ, ուսուցիչներ, տնտեսագետներ, բժիշկներ:

    Ամերիկաբնակ Գառնի Պարոնին առաջին անգամ է Հայաստան այցելել: Նրա խոսքով՝ Գորիսը հիանալի վայր է ու տպավորված է քաղաքի ճարտարապետությամբ: Ընկերոջ կարծիքը կիսում է նաեւ Արբա Վարդանյանը, ով արդեն 4-րդ անգամ է Հայաստանում և հասցրել է լինել այլ քաղաքներում:

    «Գորիսի մասին շատ եմ լսել: Միշտ Ղարաբաղ գնալիս, այստեղով անցել եմ, բայց քաղաքը տեսնելու հնարավորություն չեմ ունեցել: Ի տարբերություն մյուս քաղաքների, այստեղ մարդիկ ավելի ջերմ են, սիրալիր, հարազատ են միմյանց նկատմամբ»,-ավելացնում է Վաշինգտոնից ժամանած 23-ամյա տնտեսագետը, ով մի քանի ամիս է ինչ ապրում է Երեւանում:
    Այն հարցին, թե արդյոք կցանկանար ապրել Գորիսում, զրուցակիս պատասխանեց. «Ինչու ոչ, միայն եթե աշխատանք գտնեմ այստեղ: Գորիսն այդքան էլ մեծ քաղաք չէ, բայց կարծում եմ հուսալի ապագա ունի»:

    Հյուրերի համար ազգագրական պարերով հանդես եկան գորիսեցի երիտասարդները, իսկ «Լեռանե» խումբը հայրենասիրական շունչ հաղորդեց իր երգերով:

    Մարիամ Մաթևոսյան
    Գորիսի մամուլի ակումբ

     

     

    << Вернуться на главную страницу

    Рейтинг@Mail.ru

    Редактор и консультант портала Айрумян Г.Е. e-mail: haga48@mail.ru
    Межрегиональная общественная организация "Давид Бек"
    2011г. © syunik.ru
    Разработка сайта — Веб-студия "НТТР"