Поиск по сайту:

Пятница 29 Марта 2024 года

Зачислите меня...
Наши реквизиты
Проекты организации
Вековая дружба
Мы любим шутить
Кухня - рецепты Сюника
Наше творчество
Обратная связь
Контакты
 

 

    ГОРИССКИЙ ДРАМАТИЧЕСКИЙ ТЕАТР ИМЕНИ ВАГАРША ВАГАРШЯНА

    Գորիսի թատրոնի պատմությունից

    Հայ թատրոնի պատմագիրները սովորաբար թատրոնի ծագումը Հայաստանում կապում են հելլենիզմի զարգացման հետ:Սակայն հայ թատրոնի ակունքները պետք է որոնել հայ ժողովրդի ընդերքում և շատ ավելի վաղ ժամանակում, քան հելլենիզմի դարաշրջանը:Չխորանալով հայ թատրոնի պատմության, նրա առաջացման ժամանակաշրջանի ու մանրամասների մեջ,ասենք, որ նրա անբաժան մասնիկն է կազմում նաև Գորիսի թատրոնը, որի ծագման պատմությունը սկսում է հարյուրամյակների խորքից:Այդ են վկայում հին Գորիսի` քարանձավային քաղաքում գտնվող ժայռափոր թատրոնը, որը պահպանվել ու մեզ է հասել իր բեմով, նստելատեղերով և հարդասենյակներով:Այս ժայռափոր թատրոնում, ինչպես պատմում է հին Գորիսի դպրոցում աշխատած դասատու ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ Մուշեղ Ադունցը, լինում էին զանազան ներկայացումներ տեղի թատերասերների ուժերով, գուսանների մրցույթներ, որոնք իրենց երգերի հետ մեկտեղ ցուցադրում էին յուրօրինակ թատերական խաղի դրվագներ` զանազան շարժուձևերի ուղեկցությամբ:

                Գորիսի տարեց բնակիչների վկայությամբ դեռևս նախահեղափոխական շրջանում Գորիսում գործել են թատերական ինքնագործ խմբեր, որոնք 1912թ-1918թ բեմադրություններով հանդես են եկել հանդիսատեսի առաջ:

                Գորիս քաղաքում և գյուղական բնակավայրերում թատերական ինքնագործ խմբերի թիվը զգալիորեն ավելացավ գյուղական խորհուրդների (1923-24թթ) ստեղծումից հետո, ապա և կոլտնտեսային համատարած շարժումից (1929-31թթ) հետո:

                1931թ Բագրատ Ալեքսանյանի ղեկավարությամբ բեմադրվում են <<Մորգանի խնամին>>, <<Պատվի համար>>, <<Նամուս>>, <<Պեպո>>, <<Չար ոգի>> պիեսները:

                1932թ-ին թատերախումբը համալրվում է նոր ուժերով. Եվգենիա Յուզբաշյան, Շուշանիկ Հովհաննիսյան, Մարո Ժամհարյան, Ամալյա և Հակոբ Քյարունցներ և այլն: 1935թ ներկայացվեց <<Քաջ Նազար>>, <<Տմբլաչի Խաչան>>,<<Խաչանը Փարիզում>> կոմեդիաները:

                1936թ <<Նամուս>> -ից հետո, Գորիսի դրամատիկական թատրոնը բեմադրեց նաև Ջանանի <<Շահնամե>>, Շիրվանզադեի <<Եվգինե>>, Նար-Դոսի <<Սպանված աղավնի>>, <<Խանում>>  գործերը:

                1938թ սեպտեմբերին կազմավորվեց Գորիսի պետական շրջանային թատրոնը և ռեժիսոր նշանակվեց Կարո Վարդանյանը:

    1940թ հունիս,հուլիս ամիսներին թատրոնն առաջին անգամ իր հյուրախաղերն ունեցավ Սիսիանի շրջանում հետևյալ խաղացանկով` <<Պաղտասար աղբար>>, <<Սևիլ>>, <<Նամուս>>,<<Անպարտելին>>,<<Բեկում>>, <<Խնդության սրինգ>>: 1939թ Գորիսի թատրոնը արդեն պրոֆեսիոնալ թատրոն էր:     

                Թատրոնի հաջորդ խաղաշրջանը սկսվեց Օստրովսկու <<Անմեղ մեղավորներ>> պիեսի ներկայացմամբ, որը Գորիսում բեմ հանվեց տարվա վերջին օրը:

                1941-1945թթ ընթացքում, Գորիսի թատրոնը բեմադրել է Ն. Զարյանի <<Վրեժ>>, Կ. Յաշջյանի <<Զոյա>>, Ա. Գուլակյանի <<Ցասում>>, Մ. Քոչարյանի <<Ռաիսա Տարասովա>> և այլ հայրենասիրական պիեսներ:

                1942թ. սկսած, թատրոնը սպասարկում էր նաև Կապանի շրջանի աշխատավորությանը , Քաջարանի, Օխչու, Լեռնահանքերի բանվորներին: Հյուրախաղային ելույթներ են կազմակերպվել Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններում, Նախիջևանում, Հրազդանում, Գավառում, Վայքում և այլ վայրերում:

                1942թ. թատրոնի դիրեկտոր և ռեժիսոր նշանակվեց Սուրեն Միրզոյանը:Նրա ղեկավարությամբ մեկը մյուսի ետևից բեմ հանվեցին <<Ռուս մարդիկ>>,<<Ցասում>>, <<Հայրենիքի համար>>,<<Հրաբխի վրա>>,<<Առերեսում>>, <<Վրեժ>>,<<Շրջկոմի քարտուղարը>>, <<Զոյա>> <<Այրող դիմակ>>, <<Բարձունք>>, <<Հայրենասիրական դարպասի մոտ>> և այլ պիեսներ:

                1944թ. ապրիլի 20-ին վերադաս մարմինների որոշմամբ Գորիսի պետական թատրոնը անվանակոչվեց հայ մեծ դերասան Վաղարշ Վաղարշյանի անունով: Այդ տարիներին ու հետագայում Վ. Վաղարշյանի օրինակով, հայ բեմի մեծանուն վարպետներ Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը և Դավիթ Մալյանը պարբերաբար իրենց արվեստն են ցուցադրել Գորիսի բեմի վրա:

                 1946թ. հունվարին բեմադրվեց <<Սոս և Վարդիթեր>> պիեսը, որն առաջին ներկայացումն էր պատերազմից հետո:Հետագա երկու տարիներին թատրոնը  դժվարին օրեր ապրեց դերասանական կադրերի խիստ հոսունության պատճառով:

    Սակայն 1948թ. վերջին կտրուկ բեկում մտցվեց թատրոնի համակարգում 1950-60թթ. Գորիսի թատրոնի կոլեկտիվը համալրվեց հանրահայտ և երիտասարդ կադրերով, որոնք և տեղացիներ էին, և Երևանից ժամանած փորձված դերասաններ:Ժամանածների թվում էին ՀՍՍՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր Հ. Կարապետյանը, Լևոն Հարութը, Զավեն Տեր-Կարապետյանը, Աղասի Աղայանը,Սիրանուշ Խորենյանը, Մարիա Վարդանյանը, ուրիշներ:

    1952թ. թատրոնի դիրեկտորի պաշտոնն ստանձնեց ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Բենիամին Բժիկյանը :

    1961-62թթ. թատրոնում մշտական աշխատանքի է անցնում ռեժիսոր Եղիշե Ներսիսյանը, որը բեմադրում է մի քանի գործեր, որոնցից հաջողություն է ունենում Գուրգեն Բորյանի <<Կամուրջի վրա>> դրաման:

    ՀՍՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Հարութի գործունեությունը երկար չեղավ Գորիսի թատրոնում (1950-53), սակայն այդ ժամանակում նա իր մասնակցությամբ շլացուցիչ փայլ հաղորդեց <<Մորգանի խնամին>>, <<Դավիթ Կոպերֆիլդ>>, <<Ռուզան>>, <<Պատվի համար>> և ուրիշ ներկայացումների:

    1961թ Գորիսի թատրոնը որոշ ժամանակով լուծարվեց :Պետական դրամատիկական թատրոնը փակվելուց հետո շրջանային մշակույթի տանը կազմակերպվեց ժողովրդական թատրոն:

     1964թ. Երևանում տեղի ունեցած 24 ժողթատրոնների ստուգատեսում Գորիսի ժողթատրոնը Գուրգեն Բորյանի  <<Կամուրջի վրա>> պիեսի հաջող բեմադրության համար գրավեց երկրորդ տեղը:

    1976թ. կուլտուրայի մինիստրության կողմից Երևանում կազմակերպված ժողթատրոնների ստուգատեսում Գորիսի ժողթատրոնը <<Պըլը-Պուղի>> պիեսի բեմադրության համար արժանացավ մրցանակի` բրոնզե մեդալի, իսկ Գուրգեն Սարգսյանը` պատվոգրի:

    Այսպիսով իր գործունեության 23 տարիների ընթացքում ժողթատրոնը, հաղթահարելով շատ դժվարություններ,     ապահովեց ժողովրդի կուլտուրական -գեղարվեստական  սպասարկումը:

    1985թ. վերաբացվեց Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը : Առաջինը բեմադրվեց Շիրվանզադեի <<Պատվի համար>> դրաման` ռեժիսոր Երվանդ Մանարյանի ղեկավարությամբ:Այնուհետև բեմադրվեց <<Արտասահմանյան փեսացու>> - Ալֆրեդ Հակոբյան, Վրթ. Փափազյանի <<Ժայռ>>-Միրզա Հովհաննիսյան:

    1993-94թթ.  ստեղծագործական վերելքի շրջան հանդիսացավ , դերասանական կազմի ուժերով տրվել է 180 ներկայացում:1995թ մարտին կենսաթոշակի անցավ Նապոլեոն Մկրտչյանը և պետթատրոնի նոր տնօրեն հաստատվեց Յուրի Ջավահիրյանը:Նրա օրոք թատրոնի առաջին պիեսը Ա. Շահինյանի <<Բանտարկյալը>> պիեսն էր, որը բեմադրեց  Ս. Սայունցը:Երեք ամիս անց հանդիսատեսին հանձնվեց Ե. Մանարյանի <<Իրարանցում հոգեբուժարանում>> պիեսը:Այնուհետև բեմականացվեցին Ա.Բադալյանի <<Խոշոր շահում>>, Հ. Աղաջանյանի <<Խղճի խայթ>>, <<Գիքոր>>, <<Շրջազգեստով մարդիկ >>, որոնք բեմադրվեցին և հրավիրված, և տեղի ռեժիսորների ուժերով:Գրեթե մեկ տարի թատրոնը  չուներ գլխ. ռեժիսոր և 1996թ. հրավիրվեց Լիպարիտ Մանյանը:Այդ ժամանակ թատրոն եկան թատերական բարձրագույն կրթությամբ դերասաններ:

    2002թ. թատրոնը գտնվում էր  համայնքի ենթակայության տակ և միջոցների սղության պատճառով թատրոնից հեռացան պրոֆեսիոնալ դերասաններ Կորյուն Մկրտչյանը, Մհեր Լևոնյանը, Շանթ Հավհաննիսյանը:

     2004թ. ՀՀ ժող. արտիստ Սոս Սարգսյանի միջնորդությամբ Գորիսում բացվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, որը պիտի նպաստեր հետագայում թատրոնի նոր կադրերով ապահովմանը:

    2005թ մայիսին թատրոնի տնօրեն նշանակվեց Համլետ Հարությունյանը:

    2005թ. ապրիլի 6-ի  կառավարության թիվ 349 որոշմամբ Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը  տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությունից անցավ ՀՀ մշակույթի նախարարության  կազմի մեջ:

    2005թ. հունիսին հանդիսատեսի դատին հանձնվեց <<Սպանիր ինձ,աղավնյակս>>-Ալֆրեդ Հակոբյան, <<Քաջ Նազար>>-Ս.Սայունց: Այս վերջին ներկայացումներում արդեն ԵԹԿՊԻ ուսանողները ակտիվորեն մասնակցում էին թատրոնի ստեղծագործական աշխատանքին:

     

     

    << Вернуться на главную страницу

    Рейтинг@Mail.ru

    Редактор и консультант портала Айрумян Г.Е. e-mail: haga48@mail.ru
    Межрегиональная общественная организация "Давид Бек"
    2011г. © syunik.ru
    Разработка сайта — Веб-студия "НТТР"