Поиск по сайту:

Пятница 29 Марта 2024 года

Зачислите меня...
Наши реквизиты
Проекты организации
Вековая дружба
Мы любим шутить
Кухня - рецепты Сюника
Наше творчество
Обратная связь
Контакты
 

 

    Инвестиционный форум в Сюнике

    Бизнес любит предсказуемость и стабильность

    ЕРЕВАН, 27 мая (АРКА). Премьер-министр Армении Никол Пашинян в понедельник принял участие в инвестиционном бизнес-форуме "Мой шаг во имя Сюникской области" и на экспо-выставке местной продукции, на котором присутствовали также бизнесмены, инвесторы, представители иностранных компаний и финансовых структур.

    Как сообщает пресс-служба правительства, в рамках форума в общине Татев были представлены инвестиционная привлекательность и потенциал Сюника, уже существующие и успешные примеры бизнес-проектов, до 20 привлекательных инвестпрограмм.

    На своей странице Facebook Пашинян заявил, что региональные инвестиционные форумы выходят на новый качественный уровень. По его словам, в рамках форума "Мой шаг во имя Сюникской области" подписано шесть инвестиционных меморандумов.

    Форум нацелен на привлечение в процессы развития экономики и общин Сюникской области местных и иностранных предпринимателей. Он направлен на активизацию инвестиционной среды, на установление новых взаимовыгодных деловых связей.
    "Развитие в Сюникской области сферы сельского хозяйства обеспечит большие возможности для экономического процветания этого региона. В случае успешного привлечения инвестиций здесь могут быть открыты не только перерабатывающие предприятия, но и за счет возможностей, предоставляемых действующей на данной территории зоны свободной торговли, сельхозпродукция может быть импортирована на иранский рынок, что не может не отразиться на экономических показателях", считает эксперт.
    На юге Армении пустует почти половина земли, Сюник ждет инвесторов.

    На форуме принял участие и выступил член правления МОО «Давид Бек», предприниматель Арам Нерсесович Степанян.
    Также он, от имени МОО «Давид Бек», подписал меморандум.

    Ի նպաստ մեր ծննդավայր-բնակավայրերի բարգավաճման

    (Արամ Ստեփանյանի ելույթը «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» բիզնես-ֆորումում )
    Տաթևի ճոպանուղու «Հալիձոր» կայարան
    27-ը մայիսի 2019 թ.
    Մեծարգո վարչապետ.
    Հարգարժան մարզպետ.
    «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ֆորումի հարգելի մասնակիցներ.

    Երկրի ներկա վերափոխումների հայկական մակնիշ կրող այս գործընթացը կարևորվում է յուրաքանչյուր հայի համար` որտեղ էլ նա ապրելիս լինի: Մեկ տարի առաջ արտերկրի մեր հայրենակիցները նույնպես սատար եղան հեղափոխական քայլքին: Հզոր և բարեկացիկ Հայաստան ունենալը միշտ էլ եղել ու մնում է բոլորիս գերագույն իղձն ու նպատակը:
    Լինելով Մոսկվայում և Ռուսաստանի դաշնությունում բնակվող սյունեցիներին միավորող «Դավիթ Բեկ» հասարակական կազմակերպության վարչության անդամ, ոչ թե հաշվետվության, այլ` մեր հիմնական նպատականերին իրազեկ դարձնելու առումով ուզում եմ նշել, որ դեռևս 8 տարի առաջ` 2011 թ. հոկտեմբերին, Մոսկվայի «Պրեզիդենտ օթելի» նիստերի դահլիճում հավաքված ավելի քան 300 սյունեցիներին և նախաձեռնող խմբի ղեկավար Գագիկ Ազատի Մելքոնյանին, մի նպատակ էր միայն հետապնդում` համախմբել բոլոր գործարարներին, հնարավորինս օգնել և օգտակար լինել Սյունյաց աշխարհին, ծավալել գործունեություն ի նպաստ մեր ծննդավայր-բնակավայրերի բարգավաճման, տնտեսական հիմքերի ամրապնդման:
    Չի կարելի ասել, որ ամեն ինչ ստացվեց այնպես ինչպես մենք էինք նախատեսում: Սակայն քիչ չէ նաև արվածը:
    «Սյունիքի մանկապարտեզները մեր հոգածության կենտրոնում» բացմափուլ օպերացիայի ընթացքում, տարբեր ժամանակներում թարմ սննդամթերք է մատակարարվել Սյունիքի նախադպրոցական հիմնարկներին:
    Նոր աշխատատեղեր հիմնելու նպատակով վարչության անդամներից իմ և Վարուժան Իսունցի կողմից Սիսիանում և Գորիսում ստեղծվել են արտադրական, գյուղատնտեսական և հյուրանոցային կառույցներ:
    Գործնական աշխատանքներ է տարվել առանձին պատմամշակութային հուշարձանների վերականգնման, նորերի կառուցման ուղղությամբ: Ֆինանսական օգնություն է տրվել սյունիքցի մի շարք ուսանողների, ծերերի ու հիվանդների:
    Քառօրյա պատերազմից հետո, արձագանքելով մեր նախաձեռնած «Արցախն սպասում է» ակցիային, ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում հավաքվեց շուրջ մեկուկես միլիոն ռուսական ռուբլի, որը բաշխվեց զոհվածների ընտանիքներին, վիավորներին, գնվեց զինվորական հանդերձանք: Այդ մասին ամբողջական հաշվետվություն հրապարակվել է կազմակերպության «սյունիք. ռու» կայքում:
    Մենք կարևորում ենք ժամանակի պահանջը և մեր հնարավորությունների սահմաններում պատրաստակամություն ենք հայտնում մասնակցելու Սյունիքում մեկնարկող նոր բարեփոխումներին, նոր բիզնես ծրագրերի իրականացմանը:
    Ասեմ, որ «Դավիթ Բեկ» միջտարածքային հասարակական կազմակերպությունն արդեն պայմանավորվածություններ ունի առաջատար տեխնոլոգիաների միության հետ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնադրման, նոր տեխնոլոգիաների կիրառման և ուսուցման կազմակերպման ուղղությամբ:
    Մենք կշարունակենք օգնությունը նախադպրոցական հիմնարկներին:
    Կազմակերպության նախագահի` Գագիկ Մելքոնյանի կողմից աշխատանքներ են տարվում Կապանում երիտասարդական հանգսի համալիր-գոտի ստեղծելու ուղղությամբ:
    Համաձայնեցման փուլում է գտնվում մի շատ կարևոր ծրագիր: Ծերացող, մեռնող բնակավայրերի բարեփոխման, աշխատատեղերի ստեղծման նպատակով, ենթադրվում է մի քանի համահիմնադիր գործարարների կողմից ստեղծել գյուղատնտեսական մթերքների /այդ թվում`մրգի, ծխախոտի, շերամի/ արտադրության և վաճառքի կոլեկտիվ տնտեսություն:
    Հանրապետությունում մեկնարկած «Իմ քայլի» բիզնես ֆորումը, անշուշտ, նոր ազդակ կհանդիսանա, կմոբլիզացնի, կպարտավորեցնի հայ գործարարներին` իրենց մասնակցությունն ունենալու բոլորիս երազած նոր Հայաստանը կառուցելու, հիմնարար բարեփոխություններ կատարելու գործում:
    Պայծառ մտահղացումներ և գործնական ներդրումներն եմ ցանկանում:
    Շնորհակալություն ուշադրության համար:

    Արամ Ստեփանյան
    «Դավիթ Բեկ» միջտարածքային հասարակական կազմակերպությունն
    Ք.Մոսկվա

     

     

    << Вернуться на главную страницу

    Рейтинг@Mail.ru

    Редактор и консультант портала Айрумян Г.Е. e-mail: haga48@mail.ru
    Межрегиональная общественная организация "Давид Бек"
    2011г. © syunik.ru
    Разработка сайта — Веб-студия "НТТР"