Поиск по сайту:

Четверг 18 Апреля 2024 года

Зачислите меня...
Наши реквизиты
Проекты организации
Вековая дружба
Мы любим шутить
Кухня - рецепты Сюника
Наше творчество
Обратная связь
Контакты
 

 

    Туризм

    Զբոսաշրջություն

    Սյունիքիզբոսաշրջայիններուժինկարագրությունը
    Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկն է, որի զարգացումը նպաստում է կայուն տնտեսական առաջընթացին, շրջակա միջավայրի պահպանությանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, աղքատության հաղթահարմանը, պատմամշակութային ժառանգության և ավանդույթների պահպանությանն ու զարգացմանը, մշակութային արժեքների փոխադարձ արժևորմանը։
    Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է և հայտարարված է տնտեսության գերակա ճյուղ։
    Սյունիքի մարզում առկա է զգալի զբոսաշրջային ներուժ։ Մարզի զբոսաշրջային ներուժը ներկայացված է Սյունիքի հարուստ, գեղատեսիլ և առողջարար բնությամբ, անտառներով, լեռներով, պատմամշակութային արժեքներով, բնության հուշարձաններով, բուժիչ ջրաղբյուրներով և ենթակառուցվածքներով։ Սյունիքը հարուստ է գեղատեսիլ լեռներով։ Մարզում են գտնվում ՀՀ երկրորդ լեռնագագաթը` Կապուտջուղը (3904մ), Խուստուփ լեռը (3214մ), Բարգուշատի լեռնաշղթայի գեղատեսիլ բարձունքները` Աճանան (Տափասար) լեռը (2393մ), Կատարը (3012մ) և այլն։
    Սյունիքն առատ է նաև ստորերկրյա քաղցրահամ, հանքային թերմալ ջրերով, որոնցից են Սիսիան-Ուռուտյան, Լիճք-Տաշտունյան, Քարաշեն-Խոզնավարյան հանքային աղբյուրները, "Քաջարան" թերմալ ջուրը,  որը "Ջերմուկի" նմանօրինակն է։
    Մարզի քաղաքներում գործում են հյուրանոցներ, մասնավոր հյուրանոցատիպ հանգրվաններ, հանրային սննդի օբյեկտներ։
    Մարզը հարուստ է պատմամշակութային և բնության հուշարձաններով, տեսարժան վայրերով։ Հայաստանում հայտնի են Սյունիքի մարզի զբոսաշրջային գրավչության բնական օբյեկտները։ Մարզի զբոսաշրջության զարգացման համար նշանակալի և գլխավոր դեր կարող են խաղալ Տաթևի վանական համալիրը, Քարահունջի աստղադիտարանը։ Տաթևի վանքը միջնադարյան ճարտարապետության ակնառու հուշարձան է, որն ընդգրկում է Գրիգոր Լուսավորչի, Պողոս-Պետրոս եկեղեցիները (խաչագմբեթային սրահի տեսքով, ընթերասեղաններով 4 անկյուններում և որմնանկարներով, 10-րդ դ.), Սուրբ Աստվածածին եկեղեցին (գմբեթային սրահի տեսքով, 11-րդ դ.), ամենաուշագրավ հուշարձանը՝ ճոճվող սյունը (904թ.)։
    Զբոսաշրջության զարգացման գործընթացում կարևորվում է հուշանվերների շուկայի առկայությունը և զարգացումը։ Մարզում կան շնորհալի վարպետներ, որոնք այսօրվա դրությամբ կատարում են սակավաթիվ պատվերներ կամ էլ իրացնում են իրենց արտադրանքը մայրաքաղաքում և Հանրապետության սահմաններից դուրս։ Պահանջարկի առկայության դեպքում հուշանվերների շուկան մարզում շատ արագ կարող է վերականգնվել այս վարպետների և առևտրական կազմակերպությունների միջոցով։
    Զբոսաշրջության զարգացման կարևոր բաղադրիչներից է նաև սյունեցու կերպարը. խառնվածքը, հյուրասիրությունը։ Սիսիանի պանիրը, Քարահունջի թթի օղին, Կապանի "ժինգյալով հացը", Մեղրու նուռն ու թուզը կարող են դառնալ զբոսաշրջային գրավչության տարրեր։

    Զբոսաշրջությանոլորտիզարգացմանռազմավարությունը

    Մարզն ամեն տարի կարող է ընդունել և սպասարկել մոտ 6000 և ավելի զբոսաշրջրիկ։ Զբոսաշրջության զարգացման շնորհիվ կլուծվեն մի շարք սոցիալական հիմնախնդիրներ (աշխատատեղերի ստեղծում, շուկայի ընդլայնում և այլն)։
    Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ ռազմավարությամբ.
    - Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացման համալիր ծրագրի մշակում, որն իր մեջ կընդգրկի առկա ներուժի ամբողջական ուսումնասիրությունը, իրավիճակի գնահատականը և զարգացման ուղղությունների նախանշումը։ Արդյունավետ գործելու դեպքում մարզի տնտեսության մեջ զբոսաշրջության մասնաբաժինը կարելի է հասցնել ցանկալի արդյունքի և այն կարող է առաջնային տեղ զբաղեցնել լեռնահանքային արդյունաբերության. էներգետիկայի և գյուղատնտեսության կողքին
    - Զբոսաշրջության զարգացման համար առաջնահերթ է ենթակառուցվածքների ներդաշնակ զարգացումը` հյուրանոցային համալիրների, հանգստյան տների վերանորոգում, վերակառուցում, կառուցում, մարզում առկա մշակութային ժառանգության` պատմամշակութային հուշարձանների գույքագրում, Տաթևի համալիրի վերանորոգման, Վահանավանքի և մարզի մյուս համալիրների վերանորոգման ավարտում, առանձին համալիրների վերանորոգում, վերակառուցում կամ մասնակի նորոգում, դեպի պատմամշակութային հուշարձաններ տանող ավտոճանապարհների վերանորոգում
    - Մարզի տարածքում Էկոտուրիզմի զարգացման խթանում
    - Մարզի` նախկինում գործող օդանավակայանների վերագործարկում, փոքր ավիացիայի օգտագործում
    - Երկաթուղային տրանսպորտով կապի ապահովում Երևանի և արտաքին աշխարհի հետ։
    - Ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով ՀՀ Սյունիքի մարզի որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրամասի նկարագրի ձևավորումը և միջազգային շուկայում ներկայացումն ու ամրապնդումը, մարզի ինտերնետային կայքում զբոսաշրջության վերաբերյալ վեբ էջի ստեղծում և էջի արհեստավարժ կառավարում
    - Սփյուռքի հետ կապերի համատեքստում, արտասահմանում գտնվող հայության շրջաններում բարձրացնել Սյունիքի զբոսաշրջային գրավչությունը, ապահովել բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծումը մեր հայրենակիցների համար
    - Զբոսաշրջության զարգացման առաջնային ձևերի կիրառում։
     
    Տաթևիվանքիվերածնունդևզարգացում
    Սյունիքի մարզի գլխավոր զբոսաշրջային գրավչության` Տաթևի վանքի վերանորոգում։ "Տաթևի վանքի վերածնունդ և զարգացում" (Տաթև 2020) ծրագիրն արդեն հաստատվել է Ազգային մրցունակության խորհրդի հոգաբարձուների խորհրդի կողմից և իրականացվելու է մասնավոր հատված-պետություն համագործակցության սկզբունքների ներքո։ Ծրագիրը բաղկացած է երեք փուլից` վանքի վերականգնում, 5,7 կիլոմետրանոց ճոպանուղու կառուցում և հյուրանոցային համալիրի կառուցում։ Ծրագրով ամբողջությամբ վերականգնվել է Տաթևի վանքի համալիրը։ Հարակից բնակավայրերի բնակչության համար ստեղծվել են երկարատև զարգացման հնարավորություններ` նոր աշխատատեղեր, կրթական համալիր և զբոսաշրջության կենտրոն։ Կառուցվել է ճոպանուղի, որը բավականին լավ հնարավորություն է ստեղծել զբոսաշրջության զարգացման համար։  Այն կլինի ՀՀ-ում ամենաերկար ճոպանուղին։ Ծրագրի իրականացման համար ֆինանսական միջոցների մեծ մասը մասնավոր ներդրումներ են, իսկ մի մասը (էլեկտրամոնտաժային աշխատանքներ, ճանապարհների կառուցում ու բարելավում և այլն) կատարել է ՀՀ կառավարությունը։

     

     

     

    << Вернуться на главную страницу

    Рейтинг@Mail.ru

    Редактор и консультант портала Айрумян Г.Е. e-mail: haga48@mail.ru
    Межрегиональная общественная организация "Давид Бек"
    2011г. © syunik.ru
    Разработка сайта — Веб-студия "НТТР"