Поиск по сайту:

Четверг 28 Марта 2024 года

Зачислите меня...
Наши реквизиты
Проекты организации
Вековая дружба
Мы любим шутить
Кухня - рецепты Сюника
Наше творчество
Обратная связь
Контакты
 

 

    Лаборатории «Армат»

    «Դավիթ Բեկ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության հերթական հայրենանվեր նախաձեռնությունը

    «» (թողարկված է՝ 12.09.2019):

    Մայիսի 27-ին կայացած «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ «Հայաստանի Հանրապետությունում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդնում» ծրագրի շրջանակում հուշագիր ստորագրվեց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» (գործադիր տնօրեն` Կարեն Վարդանյան) եւ «Դավիթ Բեկ» (նախագահ` Գագիկ Մելքումյան) տարածաշրջանային հասարակական կազմակերպությունների միջեւ` Կապանի թիվ 6 եւ թիվ 13 դպրոցներում ինժեներական լաբորատորիաներ տեղադրելու մասին։
    Սեպտեմբերի 12-ին հուշագիրը կյանքի կոչվեց։ Ինժեներական լաբորատորիա նախ տեղադրվեց Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում։

    «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը «Սյունյաց երկրին» փոխանցեց, որ սա 283-րդ «Արմաթ» լաբորատորիան է հանրապետությունում եւ հավելեց, որ ինժեներական լաբորատորիաները հնարավորություն են տալիս դպրոցականներին` ծանոթանալու բարձր տեխնոլոգիական գիտելիքների, առնչվելու ռոբոտաշինության հիմունքներին, նաեւ սովորելու եռաչափ մոդելավորում, աշխատելու եռաչափ տպիչով, շաղափային եւ լազերային հաստոցներով։

    «Անկախ այն բանից, թե ինչ մասնագիտություն կընտրի դպրոցականը, ինժեներական լաբորատորիայում ստացած հմտությունները եւ կարողությունները նրան անհրաժեշտ են լինելու ապագա աշխատանքում», - զրույցի ավարտին ասաց Սեդրակ Վարդանյանը, իսկ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Սյունիքի մարզի համակարգող Վարդուհի Անդրեասյանը փոխանցեց, որ մարզում գործում է 22 լաբորատորիա, դրանց այսօր ավելանում է երկուսը։

    Կրթօջախում լաբորատորիան տեղադրելուց հետո, դպրոցի դահլիճում Սեդրակ Վարդանյանը դպրոցականներին ներկայացրեց ինժեներական լաբորատորիաների գործունեության հիմունքները, նպատակներն ու խնդիրները, հետաքրքրվեց աշակերտների նախասիրություններով, նրանց նախընտրած մասնագիտություններով, մանրամասնեց բարձր տեխնոլոգիաների յուրաքանչյուր մասնագիտությամբ աշխատելու դեպքում։

    Վերջում կրթօջախի տնօրեն Մարինե Դավթյանը երախտագիտություն հայտնեց ծրագրի մասնագետներին` իրենց դպրոցում բարձր տեխնոլոգիաներին հաղորդակցվելու հնարավորություն ընձեռելու համար։

    Օրվա երկրորդ կեսին ինժեներական լաբորատորիա տեղադրվեց նաեւ Կապանի թիվ 13 հիմնական դպրոցում։

    Վահրամ Օրբելյան

     

    << Вернуться на главную страницу

    Рейтинг@Mail.ru

    Редактор и консультант портала Айрумян Г.Е. e-mail: haga48@mail.ru
    Межрегиональная общественная организация "Давид Бек"
    2011г. © syunik.ru
    Разработка сайта — Веб-студия "НТТР"