Поиск по сайту:

Четверг 28 Марта 2024 года

Зачислите меня...
Наши реквизиты
Проекты организации
Вековая дружба
Мы любим шутить
Кухня - рецепты Сюника
Наше творчество
Обратная связь
Контакты
 

 

    г. Капан – молодёжная столица Армении 2020 года

    Սյունիքի մարզկենտրոն Կապանը`
    2020 թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաք...

    ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարութան հայտարարած «Հայաստանի հանրապետության 2020 թ․ երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել հանրապետության 5 քաղաքներ` Արմավիր, Կապան, Հրազդան, Գավառ և Գորիս։

    Փորձագիտական հանձնաժողովը ներկայացված տեղեկատվության արդյունքներին ծանոթանալու համար եղել է հայտագրված բոլոր քաղաքներում: Նոյեբերի 22-23-ը նրանք Կապանում էին:
    Առաջին քննարկումները Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի մասնակցությամբ էր։ Ներկայացվեց ծավալած աշխատանքները, երիտասարդության գործունեությունը, նպատակները, առաջիկա պլանները: Մասնակիցները պատասխանեցին փորձագետների հարցերին։

    Այց կատարվեց Կապանի նոր վերանորոգված թիվ 1 երաժշտական դպրոց, Կապանի երաժշտական քոլեջ (ունի երգեհոնային դահլիճ), տարածաշրջանում իր ձևաչափով միակը հանդիսացող էլեկտրոնային գրադարան (բացվել է 2015թ․ դեկտեմբերին), Կապանի մշակութային կենտրոն (նոր վերանորոգված 150 տեղանոց փոքր և 700 տեղանոց մեծ դահլիճ), Արվեստի պետական քոլեջ, Խուլերի համայնքային կենտրոն, Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց և աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց․․․

    Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն այցի շրջանակներում փորձագետները ներկա գտնվեցի թատերական ներկայացման պրեմիերային։ Ինչպես նաև այցելեցին Կապանում վերջերս բացված «Սյունիք» կինոթատրոն։

    Փորձագետները քաղաքապետարանի նիստների դահլիճում հանդիպեցին նաև ուսանողների հետ։ Քննարկվեցին երիտասարդական ոլորտի մի շարք խնդիրներ, ծավալվեց հարց ու պատասխան։
    Փորձագիտական հանձնաժողովը, նշված հարցի քննարկման արդյունքում, Սյունիքի մարզկենտրոն Կապանը ճանաչեց 2020 թ. ՀՀ Երիտասարդական մայրաքաղաք...

     

     

    << Вернуться на главную страницу

    Рейтинг@Mail.ru

    Редактор и консультант портала Айрумян Г.Е. e-mail: haga48@mail.ru
    Межрегиональная общественная организация "Давид Бек"
    2011г. © syunik.ru
    Разработка сайта — Веб-студия "НТТР"