Поиск по сайту:

Вторник 19 Марта 2024 года

Зачислите меня...
Наши реквизиты
Проекты организации
Вековая дружба
Мы любим шутить
Кухня - рецепты Сюника
Наше творчество
Обратная связь
Контакты
 

 

    Промышленность

    ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
    ՀՀ Սյունիքի մարզի թվականի սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ

    Արդյունաբերություն և էներգետիկա

    ՀՀ Սյունիքի մարզի տնտեսության առանցքային ճյուղն արդյունաբերությունն է: Սյունիքի մարզի արդյունաբերական ձեռնարկությունների ապրանքային արտադրանքի ծավալը 2010 թվականի հունվար-դեկտեմբերին  (ընթացիկ գներով) կազմել է 150602.6 մլն դրամ: Աճը  նախորդ տարվա  համեմատ համադրելի գներով կազմել է 24.5%:  Իրացվել է 143242.4 մլն դրամի  արտադրանք:
    Արդյունաբերության ընդգծված առաջատար ճյուղը հանքագործականն է (հանքագործական արդյունաբերական արտադրանքը ընթացիկ գներով կազմում է 132582.9 մլն դրամ), որը ապահովել  է մարզի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 88.0%-ը: Այս ճյուղը մարզի տնտեսության մեջ դեռ երկար ժամանակ կպահպանի իր առաջնային դերը, ինչը պայմանավորված է հումքային, տեխնոլոգիական, կադրային ներուժի և իրացման կայուն շուկայի առկայությամբ:     
    2010 թվականի հունվար-դեկտեմբերին հանրապետությունում թողարկված արդյունաբերական  արտադրանքի 18.3%-ը բաժին է  ընկել  Սյունիքի մարզի  արդյունաբերական  կազմակերպություններին:
    2010 թվականի հունվար-դեկտեմբերին մարզում արտադրվել է 1409.4 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, որը 2009 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշի նկատմամբ կազմել է 115.5%:  Ընդհանուր առմամբ մարզում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կազմում է  հանրապետությունում թողարկված էլեկտրաէներգիայի շուրջ 21.7%-ը, հիդրոէլեկտրակայաններում արտադրվածի՝  շուրջ 54.6%-ը: Մարզում արտադրվող էլեկտրաէներգիայի գերակշիռ մասը բաժին է ընկնում «Որոտան ՀԷԿ-երի  համակարգ» ՓԲԸ-ին:
    2010 թվականի հունվար-դեկտեմբերին 2009 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ մարզի արդյունաբերական կազմակերպություններում արձանագրված  արդյունաբերական արտադրանքի արտադրության 24.5% աճը (համադրելի մեծածախ գներով), պայմանավորված է հիմնականում մետաղական հանքաքարերի  արդյունահանման 26.5% աճով և մշակող արդյունաբերության 14.9% աճով
    Մեկ աշխատողի միջին  ամսական  անվանական աշխատավարձը 2010թ.  մարզի  կազմակերպություններում կազմել է  132820 դրամ: Աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ  կազմել է 17.3%, որը  հանրապետության միջինի նկատմամբ ավել է 22.2%-ով:
    2010 թվականի հունվար-դեկտեմբերին սպառված գազի ծավալը  մարզում կազմել է  35.2 մլն խոր. մետր կամ շուրջ 7.0%-ով ավել, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ընթացքում:  Բաժանորդ բնակիչների թիվը կազմել է  22800 (նախորդ տարվա  համեմատ 3.2%-ով  ավելի), իսկ կազմակերպություններինը՝ 310 (նախորդ տարվա  համեմատ 17.0%-ով ավելի): Բնակչության կողմից սպառված գազի տեսակարար կշիռը կազմել է շուրջ 41.7%-ը: 

     

     

    Զբաղվածություն

    Մարզում տնտեսապես ակտիվ բնակչության  միջին  թվաքանակը 2010 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 56.0 հազար  մարդ, որոնցից 50.1 հազար մարդ զբաղված են եղել տնտեսության մեջ, իսկ 5.9 հազար մարդ չեն ունեցել աշխատանք և գրանցվել են  զբաղվածության գործակալության տարածքային կենտրոններում և ստացել գործազուրկի կարգավիճակ կամ գործազրկության մակարդակը կազմել է 10.6 %:
    2010 թվականի հունվար-դեկտեմբերին մարզի տնտեսապես ակտիվ  բնակչության  միջին թվաքանակը հանրապետության համապատասխան  ցուցանիշի նկատմամբ  կազմել է 4.7 %:
    ՀՀ Սյունիքի մարզի գործազրկության ցուցանիշը 1.5 անգամ բարձր է հանրապետական միջին ցուցանիշից:
    2010 թվականին մարզում պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին թվաքանակը հանրապետության համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմել է 7.1%:

    Մանրածախ առևտուր և վճարովի ծառայություններ

    2010 թվականի հունվար-դեկտեմբերին Սյունիքի մարզի  սպառողական շուկայում  մանրածախ ապրանքաշրջանառությունը (ընթացիկ  գներով)  կազմել է  11.1 մլրդ դրամ, ընդ որում  առևտրաշրջանառության  գերակշռող  մասը  (6.2 մլրդ դրամ կամ  56.4%-ը) ձևավորվել է  խանութների և կրպակների  միջոցով:
    «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում ստուգման արդյունքների վերաբերյալ ՀՀ Սյունիքի մարզպետարանին ներկայացրած տարեկան հաշվետվությունների ամփոփ տվյալներով, մանրածախ առևտրով զբաղվող օբյեկտների թիվը մարզում կազմել են 1080 միավոր, հանրային սննդի օբյեկտների թիվը` 101,  կենցաղային ծառայությունների օբյեկտների թիվը` 112:
    Գործող խանութների 8.0%-ը մասնագիտացված են պարենային ապրանքների, 46.6%-ը ոչ պարենային և 45.4%-ը խառը ապրանքների վաճառքով:
    Բնակչության  մեկ շնչի  հաշվով  մանրածախ առևտրի  շրջանառությունը  կազմում է 72747.8 դրամ (հանրապետության  միջին  ցուցանիշից 4.9 անգամ պակաս):
    ՀՀ Սյունիքի  մարզում  մատուցված վճարովի  ծառայությունների  ծավալը, ընթացիկ գներով,  կազմել է  8.8 մլրդ դրամ:
    Բնակչության մեկ շնչի հաշվով վճարովի ծառայությունների ծավալը կազմում է 57373.7 դրամ (հանրապետության  միջին  ցուցանիշից 4.3 անգամ պակաս):
    2010 թվական դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ սպառողական գների ինդեքսը /ըստ դիտարկվող քաղաքի` Կապանի/ կազմել է 110.8%:

    Воротанский каскад ГЭС





    "ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿԻՐ" թերթի հատուկ թողարկումը

      նվիրված  Կապան գլխավոր ձեռնարկությանը...

    Газета «Сюуняц еркир». Спецвыпуск посвященный

    главному предприятию Капана...  /210 /13/ 27 июля 2010г./.

     

    << Вернуться на главную страницу

    Рейтинг@Mail.ru

    Редактор и консультант портала Айрумян Г.Е. e-mail: haga48@mail.ru
    Межрегиональная общественная организация "Давид Бек"
    2011г. © syunik.ru
    Разработка сайта — Веб-студия "НТТР"