Поиск по сайту:

Четверг 25 Апреля 2024 года

Зачислите меня...
Наши реквизиты
Проекты организации
Вековая дружба
Мы любим шутить
Кухня - рецепты Сюника
Наше творчество
Обратная связь
Контакты
 

 

    Визитная карточка: Лена Овсепян

    Визитная карточка: Лена Овсепян

    Если вы читаете и армянские тексты - обязательно посетите личный сайт Лены Овсепян: lenahovsepyan.com. Там много
    чего интересного. Найдёте там и самое важное - образ армянки, Сюникской женщины, журналистки, невестки, жены,
    матери, для которой мораль это цивилизация плюс облик нации, мудрое наследие предков, законы гор, природы которые ведут к честности и чистоте души.

    Доброе знакомство: lenahovsepyan.com.

    Այցետոմս, որի անունն է Լենա Հովսեփյան

    <<Բնավ էական չէ, որ օրվա ավարտի ու մեկնարկի արձանագրումների տարբերությունը մեծ ու դրական թիվ լինի: Կարևոր ու էական է այն, որ...գրպանում բան դնելուց առաջ հոգանք, որ հոգուց արտահոսք չլինի, որ այն չաղքատանա, որ այնտեղ անխաթար մնա Թրթիռը` բոլոր հաջորդ օրերի կյանքի...էլիքսիրը...Լ.Հ.>>:

    Ասվածը մտացածին, սարքովի փիլիսոփայություն չէ: Գուցե մենք էլ հաճախ տգեղի, չարի, անարդարի հետ հանդիպելիս մտածում ենք այդպես, բայց չենք կարողանում բարձրաձայնել... Որքան պարզ, հստակ ու վախով է ասված. <<... որ հոգուց արտահոսք չլինի, որ այն չաղքատանա, որ այնտեղ անխաթար մնա Թրթիռը...>>:

    Ինձ համար հասկանալի և ընդունելի է լրագրողի այն կերպը, որն իրեն շրջապատող աշխարհի, մարդկանց, իրադարձությունների սոսկ քարտուղարը, փաստերի արձանագրողը չէ, այլ` երևույթների սինթեզողն է, ու ինքն էլ մասն է այդ ամենի: Նրա ասելիքը գալիս է հոգու խորքից, այդ խոսքի մեջ ցավ, հոգս, ափսոսանք կա, ու նաև` վերաձևելու, վերաշինելու հավատ:
    Լրագրողը մասնագիտություն չէ` ապրելաձև է: Այն տրվում է ի վերուստ:

    Շրջանային թերթի նախկին աշխատողի համար, որը հանկարծ հայտնվել է <<խաղից դուրս վիճակում>>, որդին մի նոր աշխարհ է բացել`սեփական էլեկտրոնային թերթ, որի էջերը արդեն սահմանափակ չեն, իսկ դռները միշտ բաց են բարի կամքի տեր մարդկանց, բոլոր նրանց համար, ովքեր հաճելի զրուցընկեր են, ինչ որ ասելիք, կիսվելու պահանջ ունեն:

    Եվ, ամենակարևորն այս ամենում, պարզ ու համեստ դիզայն ունեցող տիրույթի տիրուհու խոսքն է, որտեղ հայ կինն է, մայրը, հարսը`իր խոհերով, ապրումներով, ցավով ու լավատեսությամբ:

    Ասեմ, որ հաճախ է մտքովս անցնում այցելել Լենայի կայքը: Ասեմ, որ դա հիմականում տեղի է ունենում այն ժամանակ, երբ ուզում եմ ազատվել հոգնածությունից, երբ անհաշտ ու անտրամադիր եմ լինում, երբ պահանջ եմ զգում հանդիպելու բարուն, արդարին, ազգայինին, ավանդականին:

    Կարդացեք Լենա Հովսեփյանի էլեկտրոնային թերթը, և այն շուտով կդառնա ձեր համակարգչի աշխատանքային սեղանի առաջին անհրաժեշտության կայքերից մեկը:

    Բարի հանդիպում. lenahovsepyan.com

    Գագիկ Հայրումյան

     

    << Вернуться на главную страницу

    Рейтинг@Mail.ru

    Редактор и консультант портала Айрумян Г.Е. e-mail: haga48@mail.ru
    Межрегиональная общественная организация "Давид Бек"
    2011г. © syunik.ru
    Разработка сайта — Веб-студия "НТТР"