Поиск по сайту:

Четверг 25 Апреля 2024 года

Зачислите меня...
Наши реквизиты
Проекты организации
Вековая дружба
Мы любим шутить
Кухня - рецепты Сюника
Наше творчество
Обратная связь
Контакты
 

 

    ԹՌԻՉՔ ԱՆԴՈՒՆԴԻ ՎՐԱՅՈՎ

    /Հին Խնձորեսկի ձորում կառուցվել է նոր ճոպանե կամուրջ/

    Սյունիքը զբոսաշջության կենտրոն դարձնելու ծրագիրը օր-օրի ծավալվում է: Նոր, հետաքրքիր նախագծեր են իրականացվում ոչ միայն պետական կառույցների, այլև` անհատ ներդնողների կողմից:
    Այս յուրօրինակ ճոպանե կամուջը դեռ չի ստացել իր իսկական անունը, բայց մարդիկ արդեն այն կոչում են <<Ժորայի կամուրջ>>: Գործարար Ժորա Ալեքսանյանի մտահղացմամբ ու միջոցներով իրար են կապվել հին Խնձորեսկի Ներքին թաղը և նրա դիմացի ձորալանջը, որտեղով անցնում է դեպի Մխիթար սպարապետի գերեզմանը տանող կածանը:


    Ճոպանե կամուրջի երկարությունը 160 մետր է, լայնությունը` 1,5 մ.: Ձորի ամենախոր տեղում բարձրությունը կազմում է 63 մ.: Կամուրջով անցնելիս թվում է ոչ թե քայլում ես, այլ` թռչում. ճոճքը կամ ճոճումը կազմում է 1 մ., ալիքավորումը`0,5 մ.: Կամուջի քաշը շուրջ 20 տոննա է: Օգտագործվել են ավելի քան 15 տ. մետաղյա կառուցվածքներ, այդ թվում` 2200 մ. տարբեր տրամաչափերի պողպատե ճոպան: Կառուցումը իրականացրել են տեղի վարպետները:


    <<Խնձորեսկ տուր>> տուրիստական կազմակերպության գլխավոր տնօրեն Ժ. Ալեքսանյանի մեկնաբանությամբ /այս ֆիրմայի կազմում է նաև Գորիս քաղաքում գտնվող, արդեն հայտնի <<Մինա>> հյուրանոցը/, նպատակ է դրվել հեշտացնել և ավելի գայթակղիչ դարձնել ցբոսաշրջիկների այցը հին Խնձորեսկից դեպի Մխիթար սպարապետի գերեզմանը` պահպանելով գյուղի պատմական կոլորիտն ու բնության անաղարտությունը:


    Նախագծի շրջանակներում շուտով կավարտվեն մի քանի ժայռափոր տների, ձիթհանի, թոնրատան, մառանների վերականգնման աշխատանքները, ձորի երկու կողմերում, ճոպանե կամուրջի հարևանությամբ, կգործեն ազգային ոճի հանգստի և սննդի օբեկտներ, արհեստանոցներ:


    Հին Խնձորեսկի տարածքում զբոսաշջության զարգացման հետագա ծրագրերը ևս խոստումնալի են, մտածում են ստեղծել բաց ամֆիթատրոն, անցկացնել տարբեր երկրների ու ժաղավուրդների երգի ու արհեստների փառատոններ...
    Այդ ամենի համար կամուրջ էր պետք, որն արդեն կա: Ապրեն կառուցողները:


    Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

    Ֆոտոսրահ

     

     

     

    << Вернуться на главную страницу

    Рейтинг@Mail.ru

    Редактор и консультант портала Айрумян Г.Е. e-mail: haga48@mail.ru
    Межрегиональная общественная организация "Давид Бек"
    2011г. © syunik.ru
    Разработка сайта — Веб-студия "НТТР"