Поиск по сайту:

Вторник 19 Марта 2024 года

Зачислите меня...
Наши реквизиты
Проекты организации
Вековая дружба
Мы любим шутить
Кухня - рецепты Сюника
Наше творчество
Обратная связь
Контакты
 

 

    Сельское хозяйство

    Գյուղատնտեսություն
    2010թ. Մարզում բերքատու պտղի և հատապտղի տարածությունը կազմել է 2370հա, որը նա­խորդ տարվա համեմատ ավել է 5 հա-ով: Մարզում ընդհանուր ցանքը 2010թ. կազ­մել է 26,327 հա` նախորդ տարվա 29,356 հա դիմաց (հացահատիկային մշակաբույսերի ցանքա­տարածություն­ները նվազել են շուրջ 3792 հա-ով, կարտոֆիլի ցանքա­տա­րա­ծու­թյունները նվազել են շուրջ 155 հա-ով):

                 2010թ.-ին ցանքատարածությունների նվազմանն զուգընթաց արձանագրվել է կարտոֆիլի, հացահատիկի և հատիկաընդեղենի, բանջարեղենի, պտուղ և հատապտղի, խաղողի բերքի նվազում:

    ՀՀ կառավարության  2011թ. մարտի 31-ի թիվ 330-Ն և 2011թ. փետրվարի 17-ի 279-Ն որոշումներով «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի գարու արտա­դրու­թյան եւ գարնանացան գարու սերմարտադրության զարգացման ծրագրերի» շրջանակ­նե­րում ՀՀ Սյունիքի մարզի 72 համայնքներին հատկացված 103 տ էլիտային եւ 116 տ առաջին վերարտադրության գարնանացան գարու սերմացու, որի հաշվին մարզում կատարվել է 1095 հա ցանք: Մարզի 2 համայնքների հատկացվել է 1 տ. եգիպտացորենի սերմացու  և կատարվել է 40 հա ցանք: Մարզում 2011 թվականի գարնանացանի ընթացքի վերաբերյալ տեղեկատվութ­յունը բերված է կից ներկայացվող աղյուսակում (առ 15.05.2011թ):

     

    Մշակաբույսի անվանումը

    Ցանքատարածություն /հա/

    2010թ.
    /հա/

    2011թ. /հա/ կանխատեսում

    Աճ/նվազում
    /հա/

    Հացահատիկ և հատիկաընդեղեն

    18,327

    13400

    -4927

    Կարտոֆիլ

    1,648

    1671

    +23

    Բանջարեղեն

    965

    972

    -7

                2010թ. ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մարզին անվճար հատկացվել է 2250 կգ ցինկի ֆոսֆիդ: Մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներ են իրականացվել մարզի թվով 107 համայնքնե­րի առավել վարակված 12300 հա-ի վրա:
    2011թ. գարնանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մարզին անվճար հատկացվել է 2400 կգ ցինկի ֆոսֆիդ: Մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներ են իրականացվել մարզի թվով 107 համայնքնե­րի առավել վարակված 13100 հա-ի վրա:
    Մարզում դեռևս օրախնդիր է մնում հակակարկտային կայանների բացակա­յութ­յունը: 2011թ. մարզի տարածքում տեղացած կարկտահարության և ցրտահարության հետևան­քով վնասվել են հացահատիկի ցանքատարածություններ, բանջար-բոստանային կուլտուրաների ցանքատարածություններ և պտղատու այգիներ:
    2011թ-ին գարնանային ցրտահարությունները, կարկտահարությունը, երկարատև անձրևները, ջերմաստիճանի կտրուկ իջեցման արդյունքում մարզի բոլոր համայնքներում գյուղացիական տնտեսությունները և ֆերմերները կրել են զգալի վնասներ:
    2011թ. մարզում որոշակի աշխատանքներ են կատարվել օրգանական գյուղա­տնտե­սու­թ­յան զարգացման ուղղությամբ: Մարզում հիմնվել է 3հա պտղատու այգի: Մարզի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին, գյուղատնտեսական կազմակեր­պություններին աջակցելու համար պտղատու այգիների վերականգնման նպատակով Տեղ գյուղի և Մեղրի քաղաքի տնկարանային տնտեսություններից շուկայականից էժան գներով տրվել պտղատու և դեկորատիվ ծառերի տնկիներ, որի շնորհիվ վերականգնվել են հին այգիները և տնկվել 0,5 հա նոր այգիներ: Ժամանակին կատարվել են պտղի վնասատուների և հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի աշխատանքներ:
    Մարզում կենտրոնացված է հանրապետության խոշոր եղջերավոր անասունների շուրջ 8.9%-ը (51.2 հազար գլուխ խոշոր եղջերավոր, որից 25.3 հազարը` կովեր), ոչխարների և այծերի` գրեթե 13.7%-ը (73.2 հազար գլուխ) և խոզերի` 6.6 %-ը (7.6 հազար գլուխ):

    Մարզում 2011թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում արտադրվել է շուրջ 0.7 հազար տոննա միս (կենդանի զանգվածով), 3.9 հազար տոննա կաթ և 3.7 մլն  ձու:

    01.01.2011թ. դրությամբ մարզում առկա 1128 տրակ­տոր­ներից գարնան գյուղատնտեսա­կան աշխատանքներին պատրաստ էին 851-ը, 175 հացա­հա­տիկահավաք կոմբայն­ներից` 144-ը, 22 կերահավաք կոմբայններից` 22-ը: Գյուղատնտե­սա­կան առկա տեխնիկան հիմնականում մաշված է, հիմնախնդիր է նոր տեխնի­կա­յով համա­լրու­մը և առկա հավաքակազմի արդիականացումը: 1997-2007թթ. ընթացքում արտերկրի դրամաշնորհների հաշվին մարզ է ներկրվել 14 կոմբայն և 64 տրակտոր:
    2011թ. Ճապոնիայի կառավարության դրամաշնորհով Հայաստանի Հանրապետությանը տրամադրված տրակտորներից երեքը` իրենց համապատասխան գործիքներով հատկացրել են ՀՀ Սյունիքի մարզի երեք գյուղական համայնքներին` Բռնակոթ, Թանահատ, Դարբաս:
    ՀՀ կառավարության կողմից Բռնակոթ և Խնձորեսկ  համայնքներին 50% զեղչված գներով տրամադրվել են մեկական միավոր տրակտորներ:

    2010թ. աշնանը կատարվել է ընդամենը 10288հա աշնանացան և 2200հա ցրտահերկ, իսկ 2011թ. աշնանացանը կատարվել է 11500հա ցորեն  և 1200հա աշնանացան գարի /նախատեսված էր ցորեն` 1100հա, գարի` 1800հա/,  նախորդ տարվա համեմատ` 3000հա-ով ավել,  իսկ ցրտահերկը` նախատեսվել էր 3500հա, որից կատարվել է` 2800հա:
    2011թ. ՀՀ կառավարության կողմից Սյունիքի մարզի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին հատկացվել է 116տ. գարնանացան գարու առաջին վերարտադրության սերմացու, 103տ` գարնանացան գարու էլիտա սերմացու, 1տ` եգիպտացորենի սերմացու: Մասնավոր ֆերմերի կողմից մարզ է ներկրվել 13տ կարտոֆիլի սերմանյութ: Մկնանման կրծողների դեմ պայքար իրականացնելու համար   2011թ.մարզ է ներկրվել 2400կգ ցինկի ֆոսֆիդ տեսակի թունանյութ: Մարզում ազոտական պարարտանյութի պահանջարկը կազմել է 1500-1600տ: Մարզ է ներկրվել 1000-1100տ: Ազոտական պարարտանյութի 500տ –ի չափով գյուղացուն աջակցել է ՀՀ Սյունիքի մարզպետը: 2012թ. համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն հայտ է ներկայացվել մինչև 2000տ պարարտանյութի  պահանջարկ /1500տ ազոտական, 300տ ֆոսֆորական, 200տ կալիումական և 1000լ օրգանական /ազոտավիտ 1//:
    Սերմ արտադրողների միության և սերմ լաբորատորիայի հետ համատեղ կազմակերպել և իրականացրել է սերմերի արտադրության և վաճառքի աշխատանքները, ապահովել է որակյալ և կոնդիցիոն սերմերի արտադրություն:
    Մինչև բերքահավաքի աշխատանքների սկիզբը, կազմակերպվել է սերմադաշտերում ապրոբացիայի աշխատանքները:
    Սյունիքում 2011թ. կարտարված ցանքսը ամբողջովին հնձվել է: Հացահատիկի միջին բերքատվությունը մարզում կազմել է 22-23ց: 2011թ. մարզին հատկացվել է 341տ ցորենի էլտա սերմացու` Ռուսաստանի դաշնությունից ներկրված, 501տ ֆերմերների կողմից հետ վերադարձված առաջին վերարտադրության սերմացու /դրանից 90տ լրացուցիչ` մարզպետի միջնորդությամբ/:
    2011թ ֆերմերներին հատկացված էլիտա սերմացուից 341տ էլիտա սերմացուն և 501տ առաջին վերարտադրության սերմացու արդեն իսկ ցանվել է: Այսօրվա դրությամբ աշնանացանի ուսումնասիրության արդյունքում ունենք բավարար աշնանացանի ցանքատարածություններ:

    Մթերման աշխատանքների ամփոփում

    2011թ. ՀՀ կառավարության կողմից Սյունիքի մարզի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին հատկացվել է 116տ. գարնանացան գարու առաջին վերարտադրության սերմացու, 103տ` գարնանացան գարու էլիտա սերմացու, 1տ` եգիպտացորենի սերմացու: Մասնավոր ֆերմերի կողմից մարզ է ներկրվել 13տ կարտոֆիլի սերմանյութ: Մկնանման կրծողների դեմ պայքար իրականացնելու համար   2011թ.մարզ է ներկրվել 2400կգ ցինկի ֆոսֆիդ տեսակի թունանյութ: Մարզում ազոտական պարարտանյութի պահանջարկը կազմել է 500տ: Այսօրվա դրությամբ մարզ է ներկրվել 100տ /գործընթացը ընթացքի մեջ է/: Ազոտական պարարտանյութի գումարի 28%-ը աջակցել է ՀՀ Սյունիքի մարզպետը:
    Ճապոնիայի դրամաշնորհով Հայաստանի Հանրապետությանը տրամադրված և ՀՀ Սյունիքի մարզի համար նախատեսված 3 տրակտորները` իրենց համապատասխան գործիքներով:
    ՀՀ Սյունիքի մարզում գյուղատնտեսության զարգացման հիմնական շեշտը դրվում է դաշտավարության և անասնապահության բնագավառներին:
    2011թ ընթացքում մարզում գյուղատնտեսությամբ զբաղվել են 18026 գյուղացիական  և ֆերմերային տնտեսություններ, գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ և արտադրությամբ 58 գյուղատնտեսական կազմակերպություններ և  վերամշակող կազմակերպություններ /կաթ, միս, հացահատիկ, պտուղ/:
    Մարզում մթերման աշխատանքների հետ կապված դեռևս ունենք խնդիրներ:
    Ալրաղացներին տրվել է 1100 տոննա հացահատիկ, կաթի մշակաման արտադրամասերին 900 տոննա կովի կաթ, իրացվել 1574 տոննա միս, որից` կենդանի քաշով միս` 939տ., 200տոննա կարտոֆիլ, 9 տոննա բանջարեղեն: Բնականաբար ավելացել է գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների եկամուտները:
    Մեղրու պահածոների գործարանը առ.01.11.2011թ դրությամբ մթերել է 90տ տարբեր տեսակի պտուղ, արտադրել է 83տ պահածոներ, որից 40տ պոպոկի, 1տ վարդի, 1տ սև թթի, 25տ` թզի, 2տ` դդումի, 4տ` մոշի մուրաբաներ, առաջիկայում և այլն:
    Ալբերտ Օհանջանյան ՍՊԸ մթերել ՝ 10տ պտուղ և 12տ բանջարեղեն: Արտադրել է մոտ 15տ պահածոներ, որից` 10տ` պոպոկ,  4տ`ծիրան, 1տ` կեռաս, օշարակներ, մարինադներ և այլն :

     Սերմացուի վերադարձելիության և բաշխման ամփոփում

    Մարզպետարանի գործուն մասնավորությամբ, մարզի սերմարտադրողների միությունը ստեղծել է հացահատիկային մշակաբույսերի տնկարանային տնտեսություն, որը էլիտար սերմանյութի արտադրության գծով երկրորդն է հանրապետությունում, որը հիմք է հանդիսացել ավելացնելու հացահատիկի արտադրությունը:
    2011թ. ՀՀ կառավարության կողմից Սյունիքի մարզի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին հատկացվել է 116տ. գարնանացան գարու առաջին վերարտադրության սերմացու, 103տ` գարնանացան գարու էլիտա սերմացու, 1տ` եգիպտացորենի սերմացու:
    18.07.2011թ. փոխնախարար Գալստյանի հետ այցելել ենք սերմնադաշտեր, դաշտերը գտնվում են բարվոք վիճակում, բոլոր ֆերմերների հետ անց է կացվել խորհրդակցություն և պայմանավորված ժամանակահատվածում սերմերի հետ վերադարձելիությունը կապահովվի:

    1.  
      1. Փոխառուին պայմանագրով տրմադրվող գարնանացան գարու առաջին վերարտադրության սերմացուի 1կգ արժեքը կազմում է 340դրամ: Փոխառուին գարու առաջին վերարտադրության սերմացուն տրամադրվում է բերքահավաքից հետո, տրված քանակությանը համարժեք, 1:1 հարաբերությամբ` 1կգ-ի համար 70դրամ գումարը մինչև 2011թ. դեկտեմբերի 1-ը հետ վերադարձնելու պայմանով:
      2. Փոխառուին պայմանագրով տրմադրվող գարնանացան գարու էլիտա սերմացուի 1կգ արժեքը կազմում է 360դրամ: Փոխառուին գարու էլիտային սերմացուն տրամադրվում է բերքահավաքից հետո, տրված քանակությանը համարժեք, 1:1 հարաբերությամբ` 1կգ-ի համար 100դրամ գումարը մինչև 2011թ. դեկտեմբերի 1-ը հետ վերադարձնելու պայմանով:
      3. Փոխառուին պայմանագրով տրմադրվող եգիպտացորենի հիբրիդային սերմացուի 1կգ արժեքը կազմում է 690դրամ, Փոխառուին եգիպտացորենի հիբրիդային սերմացուն տրամադրվում է բերքահավաքից հետո, տրված քանակությանը համարժեք, 1:2 հարաբերությամբ` 1կգ-ի համար 100դրամ գումարը մինչև 2011թ. դեկտեմբերի 1-ը հետ վերադարձնելու պայմանով:

    Այսօրվա  դրությամբ հավաքագրվել է 4մլն.դրամ գումար: Մինչև դեկտեմբերի 25-ը այդ գործընթացը կավարտվի:


    2012թ. նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ

    1. գյուղատնտեսական մթերքների իրացման կազմակերպման նոր մոտեցումներ մասնավորապես համատարած պայմանագրերի կնքում արտադրողի և վերամշակողի միջև, վերամշակող ընկերությունների կողմից նախապես քանակային և գնային տվյալների հրապարակում:
    2. 2012թ. համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն հայտ է ներկայացվել մինչև 2000տ պարարտանյութի  պահանջարկ /1500տ ազոտական, 300տ ֆոսֆորական, 200տ կալիումական և 1000լ օրգանական /ազոտավիտ 1//:
    3. 2012թ. գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին օգնելու նպատակով մարզ կներկրվի շուկայականից էժան գներով տարբեր տեսակի և անհրաժեշտ թունանյութեր:
    4. Աշխատանքներ է տարվում գյուղացիական տնտեսությունների խոշորացման համար լրացուցիչ օժանդակության ձևերի ներմուծում (օրինակ արտոնյալ վարկեր տեխնիկայի տրամադրում լիզինգով, ենթակառուցվածքների բարեկարգում):

     

             ՋՕԸ-երի հավաքագրումների վերաբերյալ

    Համակարգվել է մարզում գործող 4 ՋՕԸ-ի գործունեությունը ջրօգտագործողներին ժամանակին ջրամատակարարման, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և ջրի վարձավճարների հավաքագրման ուղղությամբ:
    Մարզի ջրօգտագործողներին մատակարարվել է 4425.0հազ.խ.մ. ոռոգման ջուր, գանձվել է 14065.0մլն.դրամ կամ գանձման մակարդակը կազմել է 72.8%, նախորդ տարվա 89.3%-ի համեմատ: Նախկին տարիներից գանձված վարձավճարների ապառքը կազմում է 5248.0հազ.դրամ:

    Ստորև ներկայացվում է վարձավճարների գանձումը ըստ տարիների


    Àݹ³Ù»ÝÁ Ù³ñ½áõÙ

    àéá·í³Í ÑáÕ³ï³ñ³ÍùÁ
    /ѳ/

    سï³Ï³ñ³ñí³Í çñÇ ù³Ý³ÏÁ /ѳ½.ËÙ/

    гëáõÛÃÁ /ѳ½.¹ñ³Ù

    ö³ë³ï³óÇ ·³ÝÓí³Í í³ññÓ³í׳ñ.

    ²å³é³ùÁ /ѳ½.¹ñ³Ù/

    îáÏáëÁ %

    2010Ã

    1396.5

    3992.9

    43921.9

    39206.0

    4715.9

    89.3

    2011Ã

    1465

    4425.0

    19313.0

    14065.0

    5248.0

    72.8

    գյուղտեխնիկայի ընդհանուր պահանջարկի և իրական վճարունակության գնահատման վերաբերյալ

    Մարզի գյուղատնտեսական տեխնիկայի և գյուղգործիքների պահանջարկի վերաբերյալ հայտնվում է.

    1. ընդհանուր պահանջարկը թվաքանակով – <<Բելառուս-82>> ՄՏԶ մակնիշի տիպի մեքենա 3հատ, խոտհնձիչ` 3հատ, խոտհարքի մեքենա` 3հատ, շարքացան` 3հատ, մամլիչ` 3հատ:
    2. վճարունակ  պահանջարկը – գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու համար հայտ են ներկայացրել վճարունակ Տեղ, Բռնակոթ, Անգեղակոթ, Ակներ, ՈՒյծ համայնքները:
    3. ֆինանսավորման հնարավոր աղբյուրները - կոոպերացման հիմունքներով տեղական ներդրողներ:

     

    << Вернуться на главную страницу

    Рейтинг@Mail.ru

    Редактор и консультант портала Айрумян Г.Е. e-mail: haga48@mail.ru
    Межрегиональная общественная организация "Давид Бек"
    2011г. © syunik.ru
    Разработка сайта — Веб-студия "НТТР"