8-9 декабря 2011г. в Ереване, на зале заседаний НИИ археологии и этнографии НАН Армении состоялась научная конференция посвященная 1100 - летию основания главной святыни Капана - Ваганаванка /Оганаванк/.
2011թ. դեկտեմբերի 8-9-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված Կապանի գլխավոր սրբավայրի` Վահանավանքի (Հովհաննավանքի) հիմնադրման 1100-ամյակին:
2011թ. դեկտեմբերի 8-9-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված Կապանի գլխավոր սրբավայրի` Վահանավանքի (Հովհաննավանքի) հիմնադրման 1100-ամյակին: Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ մշակույթի նախարարության "Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն" ՊՈԱԿ-ը: Գիտաժողովի մասին տեղեկատվություն կհրապարակվի "Սյունյաց երկրի"` Վահանավանքի (Հովհաննու վանքի) հիմնադրման 1100-ամյակին նվիրված հատուկ համարում, որի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին: Հիշեցնենք նաեւ, որ այդ գիտաժողովը պետք է տեղի ունենար ս.թ. նոյեմբերի 25-26-ին Կապանում, ինչի վերաբերյալ ժամանակին պաշտոնական հայտարարություն էր տարածվել, ինչը, սակայն, ձախողվեց: Մեր ունեցած տեղեկություններով, Կապանում չի գտնվել մի կազմակերպություն` գիտաժողովը հովանավորող , ինչը եւ ձախողման պատճառ է դարձել: